Բաղադրությունը
- հավի կրծքամիս 500 գրամ
- սերուցք 200 մլ
- սպիտակուց 2 հատ
- ճակնդեղ 1 հատ
- սխտոր 1 պճեղ
- խմելի-սունելի
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի միսը կտրտել, ավելացնել մանրացրած սխտորը, աղալ կամ հարիչով մանրացնել, ավելացնել սերուցքը, շարունակել հարել, ապա մեկիկ-մեկիկ ավելացնել սպիտակուցները, համեմել աղ, պղպեղներով, խմելի սունելիով, լցնել բազուկի հյութը, մեկ անգամ էլ հարել: Զանգվածը 2 մասի բաժանել, դրանք փաթաթել մի քանի շերտ սննդային թաղանթով, ծայրերը լավ կապել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, փաթեթները դնել մեջը, հասցնել եռման աստիճանի, կրակն իջեցնել, մարմանդ կրակով եփել 30 րոպե: Փաթեթները հանել կաթսայից, թողնել երշիկը սառչի, թաղանթը հեռացնել, շերտատել:
