Բաղադրությունը
- կարտոֆիլ 1.5 կգ
- շամպինիոն 0.5 կգ
- սոխ 1 հատ
- աղ
- սև պղպեղ
- կանաչի
- ձեթ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կեղևով խաշել: Սունկը կտրատել, եռման ջրով «վախեցնել», բուսայուղի մեջ տապակել սոխի հետ: Կարտոֆիլը մաքրել, կիսել: Գդալով միջուկը հանել, խառնել սունկի հետ, լցոնել փորած կարտոֆիլները: Զարդարել կանաչիով:
