Բաղադրությունը
- պատրաստի շերտավոր խմոր – 300 գր
- պանիր մոցարելլա – 5-6 գնդիկ
- պանիր – 100 գր
- ձու – 1 հատ
- լոլիկի մածուկ – 100 գր
- կանաչի – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- ալյուր – վրան ցանելու համար
Պատրաստման եղանակը
Խմորն ուղղանկյունաձև գրտնակում ենք և կողքերից 1 սմ հեռավորություն թողնելով քսում ենք լոլիկի մածուկը։Մոցարելլան 2 մասի ենք բաժանում և շարում լոլիկի մածուկի վրա։Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած պանիրն ու կտրատած կանաչիները։ Սկսում ենք զգուշորեն ռուլետանման փաթաթել։Ռուլետ-պիցցան դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձվի դեղնուց քսում և 25 րոպեով տեղափոխում նախօրոք 170 աստիճան տաքացրած ջեռոցը։Ահա և վերջ։
