Բաղադրությունը
- բազուկ – 800 գր
- գազար – 250 գր
- սոխ – 1/2 հատ
- սոխ կանաչ – 30 գր
- կարտոֆիլ – 800 գր
- վարունգ մարինացված – 300 գր
- Սոուսի համար՝
- մանանեխ – 1 թ/գդ
- բուսայուղ – 100 մլ
- քացախ – 60 մլ
- պղպեղ սև – 1/4 թ/գդ
Պատրաստման եղանակը
Բազուկը, գազարն ու կարտոֆիլը նախապես կեղևով եփում ենք։ Ավելի լավ է շոգեեփ սարքի մեջ եփենք, որպեսզի վիտամինները եփվելու ընթացքում չկորեն և ավելի համեղ լինի։ Եփելուց առաջ պետք է պարզապես լվանալ բանջարեղենը;Թողնում ենք բանջարեղենը սառչի, այնուհետև կեղևազրկում ենք։Բանջարեղենն ու մարինացված վարունգները մանր կտրատում ենք։ Մեծ կտորները կարող են համի վրա անդրադառնալ։Վերցնում ենք սոխը և մանր կտրատում ենք։Թարմ կանաչ սոխը զարդարում է վինեգրետը։ Եթե կանաչ սոխը շատ է, գլուխ սոխ կարող ենք չավելացնել։Բանջարեղենը մեծ տարայի մեջ լավ խառնում ենք։
Պատրաստում ենք սոուսը: Մանանեխը խառնում ենք քացախի, բուսայուղի և աղացած պղպեղի հետ։ Լավ խառնում ենք, որ միասեռ դառնա և վինեգրետի մեջ ենք ավելացնում։Պատրաստի վինեգրետը 2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, այնուհետև մատուցում։
