Բաղադրությունը
Բիսկվիթի համար՝
- ձու – 5 հատ
- շաքարավազ – 7 ճ/գդ
- պնդուկ – 1.5 բաժակ
- ալյուր – 2 ճ/գդ
- կակաո – 2 ճ/գդ
- փխրեցուցիչ – 2 թ/գդ
Կրեմի համար՝
- շոկոլադ կաթնային – 200 գր
- կարագ – 200 գր
- նուտելլա – 200 գր
- Ինչպես նաև՝
- վաֆլի – 150 գր
- կոնֆետ – 6 հատ
Պատրաստման եղանակը
Ձվերը հարում ենք շաքարավազի հետ, մինչև ծավալը 2-3 անգամ ավելանա:Պնդուկը բլենդերով մանրացնում ենք, այնուհետև մանրացնում ենք վաֆլին:Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և մանրացրած պնդուկը:Ստացված չոր խառնուրդը միացնում ենք հարած ձվերին և խառնում մինչև միատարր զանգված ստանանք:Ձևամանը պատում ենք բուսայուղով, լցնում խմորը և 40-50 րոպե 175 աստիճան տաքացրած ջեռոցում թխում, ինչից հետո ստացված խմորը թողնում ենք սառչի, այնուհետև տեղափոխում ցանցի վրա:Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք: Սպասում ենք մինչ այն հասնի սենյակային ջերմաստիճանի, այնուհետև սառած շոկոլադին ավելացնում ենք փափկեցրած կարագն ու նուտելլան:
Սառած շերտը կիսում ենք և ներքևի շերտի վրա կրեմ քսում, ինչից հոտո էլ ցանում ենք մանրացրած վաֆլին:Վերևի շերտի տակը մի քիչ կրեմ ենք քսում և այն դնում վաֆլիով պատված շերտի վրա:Մնացած կրեմով պատում ենք տորթի վերևամասն ու կողքերը, իսկ տորթի կողքերին մանրացրած վաֆլի կամ պնդուկ ցանում: Տորթը 5-10 րոպեով սառնարանն ենք տեղափոխում, այնուհետև չոր դանակով հարթեցնում մակերեսը:
Ferrero rocher կոնֆետները կիսում ենք երկու մասի, ձևավորում տորթը և լավ սառեցնում ենք:Մատուցելուց առաջ նախօրոք տորթը սառնարանից հանում ենք, որպեսզի այն փափկի:
