Էկլերներ եփած կրեմով

Բաղադրությունը

Եփովի կրեմի համար՝

  • կաթ – 500 մլ
  • վանիլին – 1 թ/գդ
  • շաքարավազ – 160 գր
  • ալյուր – 40 գր
  • ձու – 2 հատ
  • կարագ – 50 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 100 մլ

Եփովի խմորի համար՝

  • կարագ – 100 գր
  • շաքարավազ – 1 թ/գդ
  • աղ – 1 պտղունց
  • կաթ – 125 մլ
  • ջուր – 125 մլ
  • ալյուր – 150 գր
  • ձու – 4 հատ

Ջնարակի համար՝

  • շոկոլադ սև – 100 գր
  • կարագ – 40 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթը շաքարավազի կեսի (80 գր) ու վանիլինի հետ եռացնում ենք: Ամանի մեջ խառնում ենք ալյուրն ու մնացած շաքարավազը (80 գր), ավելացնում ձվերն ու խառնում մինչ համասեռ զանգված ստանալը: Տաք կաթը քիչ-քիչ լցնում ենք ձվային խառնուրդի մեջ՝ արագ-արագ խառնելով, որպեսզի ձուն չմակարդվի: Խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ ու դնում մարմանդ կրակին:Կրեմը եփելիս հարկավոր է փայտե թիակով անընդհատ խառնել, մինչև որ կրեմը լավ խտանա (5-10 րոպե): Եփված տաք կրեմի մեջ լցնում ենք կարագն ու խառնում այնքան, մինչայն լուծվի:
Զանգվածը ծածկում ենք թաղանթով, այնպես, որ վերջինս կիպ կպչի կրեմի մակերևույթին և մի քանի ժամով տեղափոխում սառնարանը: Արդեն պատրաստ կրեմի մեջ կարելի է ավելացնել հարած սերուցք:
Պատրաստում ենք եփովի խմորը: Կարագը, շաքարավազն ու աղը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում կաթն ու ջուրը: Խառնուրդը դնում ենք կրակին և եռացնում: Հենց որ այն սկսում է եռալ, կրակից վերցնում ենք, ավելացնում 150 գր մաղած ալյուրը և արագ-արագ խառնում, մինչև ստացվի համասեռ զանգված: Խմորը նորից դնում ենք կրակին ու խառնում: Հենց որ խմորը սկսում է կպչել կաթսայի պատերին, վերցնում ենք:
Ձվերը պատառաքաղով թեթևակի հարում ենք, աստիճանաբար ավելացնում դեռ տաք խմորին և արագ-արագ խառնում ենք, որպեսզի չմակարդվի: Պետք է ստացվի հարթ, փայլուն խմոր:
Ջեռոցը տաքացնում ենք 200 աստիճան և խմորը լցնում հրուշակեղենի համար նախատեսված պարկիկի կամ տոպրակի մեջ ու անկյունը կտրում: Խմորը 10-12 սմ երկարությամբ ու 2 սմ լայնությամբ լցնում ենք տապակի մեջ (բավականաչափ արանքներ թողնելով) և թխում տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:
Էկլերները պետք է բոլոր կողմերից լավ վարդագունեն (թխելու ընթացքում չի կարելի ջեռոցը բացել, այլապես էկլերները չեն ուռչի կամ կդեֆորմացվեն):
Պատրաստում ենք շոկոլադե ջնարակը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, ավելացնում կարագն ու լավ խառնում: Թխված ու սառած էկլերները կիսում ենք, մեջը լցնում եփովի կրեմը, վրան քսում շոկոլադե ջնարակը:Ահա և վերջ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք