Բաղադրությունը
- միս խոզի – 250գր
- կարտոֆիլ – 50գր
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 2 պճեղ
- բուսայուղ
- լոլիկ – 1 հատ
- սամիթ – 2 ճյուղ
- ռեհան – 5 տերև
- աղ
- պղպեղ սև
- պղպեղ կարմիր
Պատրաստման եղանակը
Կտրատում ենք կարտոֆիլը (մեծ կտորներով), կանաչին, խոզի միսը, սոխը (օղակաձև):
Թավայի վրա տաքացնում ենք բուսայուղը, ապա ավելացնում կտրատված միսը և տապակում մինչև կարմրելը, որից հետո վրան լցնում ենք սոխը, լավ խառնում:Առանձին տապակում ենք կարտոֆիլը, համեմում աղ և պղպեղով, ապա ավելացնում մսի թավայի մեջ, լավ խառնում:Մանր կտրատում ենք սխտորը և կանաչին, ավելացնում կարտոֆիլին և մսին:
Ուտեստը համեմում ենք սև և կարմիր պղպեղներով, ավելացնում կտրատված լոլիկը և խառնում:Ըստ ավանդույթի ուտեստը պետք մատուցել կավե ամանների մեջ և վրան շաղ տալ մանրացրած կանաչի:
