Շոկոլադե տորթ «Triple»

Բաղադրությունը

Բիսկվիթի համար՝

  • ձու – 3 հատ
  • շաքարավազ – 90 գր
  • ալյուր – 80 գր
  • օսլա (крахмал) եգիպտացորենի – 10 գր
  • կակաո – 20 գր

Կրեմի համար՝

  • շոկոլադ սև – 400 գր (50%-55%)
  • կաթ – 150 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 300 գր
  • Ջնարակի համար՝
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 200 գր
  • շոկոլադ սև – 200 գր (50%-55%)
  • մեղր – 1 ճ/գդ

Օշարակի համար՝

  • շաքարավազ – 100 գր
  • ջուր – 100 գր

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք բիսկվիթը: Ջեռոցը 200 աստիճան տաքացնում ենք: Դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում և դեղնուցը 70 գր շաքարավազի հետ հարում ենք: Սպիտակուցները հարում ենք 20 գր շաքարավազի հետ: Հարած սպիտակուցների կեսը լցնում ենք հարած դեղնուցների մեջ ու թիակով խնամքով խառնում ենք: Ալյուրը, եգիպտացորենի օսլան և կակաոն խառնում ենք, մաղում և քիչ-քիչ լցնում ձվային զանգվածի մեջ` խնամքով խառնելով: Վերջում ավելացնում ենք հարած սպիտակուցների մյուս կեսն ու թիակով խնամքով խառնում:Խմորը երկու մասի ենք բաժանում: Յուղաթղթի վրա 20 սմ տրամագծով երկու շրջան ենք նկարում, շրջում ենք, խմորը լցնում ենք շրջանի վրա ու թխում 8-10 րոպե:Պատրաստում ենք օշարակը: 100 գր ջուրն ու 100 գր շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և հասցնում եռման: Եռալուց հետո մեկ րոպե եփում ենք, հետո կրակից վերցնում ու հովացնում:
Պատրաստում ենք կրեմը: 300 գր սերուցքը հարում ենք, որոշ ժամանակ թողնում սառնարանում:Կաթը մի քիչ տաքացնում ենք, շոկոլադը հալեցնում գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում և խառնում կաթի հետ:
Գոլացած (մոտ 40 աստիճան) շոկոլադային զանգվածին խնամքով խառում ենք հարած սերուցքը:Մի բիսկվիթը դնում ենք սկուտեղի վրա, շուրջը հագցնում 22 սմ տրամագծով ձևամանը: Բիսկվիթի վրա օշարակ ենք լցնում: Վրայից քսում ենք կրեմի կեսը: Դնում ենք երկրորդ բիսկվիթը և տոգորում օշարակով: Քսում ենք մնացած կրեմը: Տորթը 3-4 ժամ պահում ենք սառցախցիկում, կամ էլ սառնարանում, բայց ավելի երկար:Պատրաստում ենք ջնարակը: Սերուցքը հասցնում ենք եռման, լցնում շոկոլադի վրա, ավելացնում ենք մեղրը և խառնում ու թողնում ենք հովանա:Ձևամանի կողքերը վարսահարդարիչով տաքացնում ենք, բարձրացնում վերև ու հանում:Հենց որ ջնարակը հովանում է, լցնում ենք տորթի վրա:Զարդարում ենք շոկոլադե գնդիկներով ու սպիտակ շոկոլադի քերուկով:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք