Բաղադրությունը
- ջուր – 1 բաժակ
- ալյուր – 500 գր
- աղ – մեկ պտղունց
- խմորիչ – 2 թ/գդ
- կարագ – 50 գր
- շաքարավազ – մեկ պտղունց
Պատրաստման եղանակը
Խմոր ենք հունցում: Կաթսայի մեջ լցնում ենք մի բաժակ գոլ ջուր, 2 թ/գդ չոր խմորիչ և մի պտղունց շաքարավազ: Որոշ ժամանակ անց խմորիչը փրփրում է:Ավելացնում ենք կարագն ու աղը:Հետո լցնում ենք ալյուրը և խմոր հունցում: Հունցած խմորը կարելի է թողնել հենց կաթսայի մեջ, սակայն տաք տեղում դնելիս վերջինս ավելի արագ է հասունանում:Թողնում ենք, որ խմորը լավ բարձրանա:Խմորից 5-6 սմ տրամագծով գնդիկներ ենք ձևավորում:1-2 մմ բարակ բլիթներ ենք գրտնակում:Խմորը վերցնում ենք ձեռքերով կամ փաթաթում գրտնակին: Դնում ենք տաքացրած չոր թավայի մեջ և միջինից ուժեղ կրակին յուրաքանչյուր կողմով 10-15 րոպե տապակում:Հենց որ լավաշը սպիտակում է ու վրան պղպջակներ են առաջանում, շրջում ենք: Ամեն ինչ շատ արագ է արվում, պետք չէ լավաշը չորացնել կամ եփել մինչև ոսկեգույն դառնալը:Թխված լավաշները արագ մտցնում ենք թասով ջրի մեջ ու հանում: Սկզբում դրանք խոնավ են լինում, հետո ջուրը ներծծվում է, լավաշները չորանում են, բայց փափուկ են լինում: Կարելի է ջրով թասի մեջ մտցնելու փոխարեն պարզապես ջուր ցանել վրան:Ավելի մեծ լավաշ կարելի է թխել ջեռոցում:
