Բաղադրությունը
- կաղամբ 200 գրամ
- պանիր 100 գրամ
- ձու 2 հատ
- պաքսիմատ 1 թեյի բաժակ
- ձեթ
- համեմի սերմ համեմի սերմ 0,5 թեյի գդալ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Կաղամբի առանձնացրած տերևները տաք ջրով կաթսայի մեջ խաշել` մինչև փափկեն: Համեմի սերմն ու զիրան տրորել, կարմիր, սև պղպեղներ և աղ ավելացնել, խառնել: Կաղամբի տերևները հանել կաթսայից, ողողել սառը ջրով, թողնել ջրքամվի, ապա խաշած տերևների հաստ մասերը թեթևակի թակել: Տերևներին համեմունքի խառնուրդ շաղ տալ, պանրի շերտ դնել, ծրարել, թաթախել հարած ձվի մեջ, թավալել պաքսիմատի մեջ և բուսայուղով տապակել:
