Բաղադրությունը
- ոսպ 200 գրամ
- սխտոր 4 ճաշի գդալ
- սոխ 2 գլուխ
- քամած մածուն 200 գրամ
- նանա 3 ճաշի գդալ
- համեմ
- հազարի տերևներ 4 ցողուն
- սպանախ 50 գրամ
- յուղ 2 ճաշի գդալ
- ձեթ
- կիտրոն 1 հատ
- կոճապղպեղ 2 թեյի գդալ
- քրքում 0,5 թեյի գդալ
- կանաչ ոլոռ 200 գրամ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Տապակի մեջ ձիթայուղ տաքացնել, մանր կտրտած 1 գլ.սոխը մարմանդ կրակով 5-6 րոպե տապակել, ավելացնել մանրացրած 2 պճ.սխտորը, զա’ատարը, տապակել ևս 1 րոպե, կրակն անջատել, լցնել թասի մեջ, ավելացնել քամած մածունը, մանր կտրտած մարոլը, նանան, համեմը, կիտրոնի քերած կեղևը, 2-3 ճ.գդ. կիտրոնի հյութ լցնել, համեմել աղ ու պղպեղով, խառնել, մի կողմ դնել: Նախապես եփած ոսպին ջրքամած ոլոռ, քերած 2 պճեղ սխտոր, կոճապղպեղ, սոխ, քրքում ավելացնել, աղ ու պղպեղ անել, լավ խառնել: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, զանգվածից կողիկներ ձևավորել, փակ կափարիչի տակ մի կողմից տապակել, շրջել, մյուս կողմը տապակելիս` կափարիչ չդնել: Ոսպով կողիկները մատուցել սոուսի և թարմ հացի հետ:
