Բաղադրությունը
- չամիչ 70 գրամ
- գազար 200 գրամ
- աղ
- մեղր 1 թեյի գդալ
- ընկույզ 25 գրամ
- կոճապղպեղ
- կիտրոն 0.5 հատ
- նարինջ 0.5 հատ
- թթվասեր 0.5 թեյի բաժակ
Պատրաստման եղանակը
Չամիչի վրա տաք ջուր լցնել, դնել մի կողմ: Կոճապղպեղը կլպել, մանր անցքերով քերիչով քերել, նույն չափի քերել նարնջի և կիտրոնի կեղևները, քամել հյութերը, ավելացնել մեղրը, թթվասերը, աղ անել, խառնել, մի կողմ դնել: Գազարը խոշոր քերել, վրան ավելացնել ջրքամած չամիչը, սոուսը, խառնել, լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան կտրտած ընկույզ շաղ տալ:
