Բաղադրությունը
- ալյուր – 250 գր
- կարագ – 450 գր
- քացախ – 1 ճ/գդ
- վանիլին – 1 թ/գդ
- հյութ նարինջի – 1 ճ/գդ
- ընկույզ – 350 գր
- մեղր – 200 գր
- շաքարավազ – 350 գր
- ջուր – 200 մլ
- դարչին – 1 թ/գդ
Պատրաստման եղանակը
Ալյուրը լցնում ենք սեղանին, վրան դնում կտրատած 250 գր կարագը: Թիակի արագ շարժումներով մանրացնում ենք կարագը:Սառը ջրում լուծում ենք աղը, ավելացնում քացախը, զանգվածը լցնում ենք ալյուրի մեջ և հարթ խմոր ենք հունցում` անհրաժեշտության դեպքում ջուր և ալյուր ավելացնելով: Վրան պոլիէթիլենային թաղանով ծածկում ենք և մի քանի ժամով տեղափոխում սառնարան:Թխելուց առաջ խմորը գրտնակում ենք, վրան ալյուր ցանում և դարսում 3-4 շերտերի: Գործողությունը կրկնում ենք 2-3 անգամ: 200 գր կարագը կրակին հալեցնում ենք, ավելացնում շաքարավազ և դարչին ու խառնում մինչև շաքարավազը լիովին լուծվի:
Ընկույզները մանրացնում ենք և խառնում շաքարավազի հետ:Զգուշությամբ խմորը բացում ենք, 30 սմ տրամագծով ձևամանը կարագապատում ենք և վրձնով քսում մեր ստացած կարագադարչնային խառնուրդը:Լցնում ենք ընկուզային միջուկը:Կրկին դնում ենք խմոր, կարագ, ընկույզ և այսպես գործողությունը կրկնում: Վերջին 2 շերտերի մեջ ընկույզ չենք դնում: Փախլավան մասերի ենք բաժանում և վրան կարագադարչնային խառնուրդ լցնում: Ավելացնում ենք ընկույզները:180 աստիճան ջեռոցում թխում ենք 15 րոպե: Այնուհետև հասցնում ենք 150 աստիճանի: Հանում ենք ջեռոցից, կրկին կարագապատում և թխում մինչև ոսկեգունելը:Ամանի մեջ լցնում ենք ջուր, շաքարավազ, դարչին և եռացնում 2-3 րոպե: Երբ օշարակը մի քիչ հովանա, ավելացնում ենք մեղրը և լավ խառնում:Տաք օշարակը լցնում ենք փախլավայի վրա: Ողջ գիշեր թողնում ենք ներծծվի: Ահա և վերջ:
