Բաղադրությունը
- կարտոֆիլ 1 կգ
- սպիտակուց 2 հատ
- կարմիր աղացած պղպեղ
- սև պղպեղ
- աղ
- ձեթ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանալ, մաքրել, կտրատել: Սպիտակուցը լավ հարել և լցնել կարտոֆիլի շերտերի վրա, լավ խառնել: Վերևից ցանել համեմունքների խառնուրդն ու կրկին խառնել: Տեղադրել յուղոտ պատված տապակի վրա: Տապակել 220 աստիճանի տակ 40 րոպե, ամեն 7-10 րոպեն մեկ զգույշ շրջելով:
