Բաղադրությունը
- բրոկոլի – 200 գր
- թթվասեր – 2 ճ/գդ
- պանիր – 50 գր
- հավի ֆիլե – 1 հատ
- քարրի – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- ջուր – 2 լ
- արևածաղկի սերմեր – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնում ենք, ավելացնում բրոկոլին և 10 րոպե եռացնում: Հավի ֆիլեն կտրատում ենք, վրան քարրի, աղ ու պղպեղ ցանում և լավ տապակում ենք:Այնուհետև ավելացնում ենք բրոկոլին և 10 րոպե տապակում: Այս ամենից հետո լցնում ենք թթվասերը, արևածաղկի սերմերն ու վրան պանիր քերում: Եվս մի քանի րոպե տապակում ենք և կրակի տակն անջատում:
