Բաղադրությունը
- կաթ – 200 մլ
- ջեմ – 200 գր
- ձու – 2 հատ
- ալյուր – 4 ճ/գդ
- կարագ – 2 ճ/գդ
- շաքարավազ – 5 ճ/գդ
- խմորիչ – 2 թ/գդ
- աղ – 0.5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Գոլ կաթի մեջ լցնում ենք խմորիչը, խառնում ենք և ավելացնում մյուս բոլոր բաղադրիչները: Խմորը 2-3 ժամ թողնում ենք հանգստանա՝ ընթացքում մի քանի անգամ գրտնակելով:Այնուհետև գրտնակում ենք, բաժանում շրջանների, որոնց մեջ էլ լցնում ենք ջեմը:Ըստ ճաշակի փաթաթում ենք բուլկին և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:Ահա և վերջ:
