Բաղադրությունը
- խտացրած կաթ – 1 բանկա
- ձու – 2 հատ
- վանիլին – 1 պտղունց
- աղ – 1 պտղունց
- կարագ – 50 գր
- սոդա – 0,5 թ/գդ
- ալյուր – 600 գր
- կակաչի սերմ(мак) – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խտացրած կաթը, վանիլինը, աղը, 1 ձուն ու կարագը լավ հարում ենք: Ալյուրը խառնում ենք սոդայի հետ, լցնում ձվային զանգվածի մեջ և խմոր հունցում: Անհրաժեշտության դեպքում կրկին ալյուր ենք ավելացնում:Խմորը գնդում ենք և ընկույզի չափ մանր գնդիկներ ձևավորում: Գնդիկներից ահա այսպիսի ձողիկներ ենք ձևավորում:Ձողիկների ծայրերը միացնում ենք:Այնուհետև չորաբլիթները դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, վրան ձու քսում և ցանում կակաչի սերմերը:Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:
