Բաղադրությունը
- պատրաստի շերտավոր խմոր – 250-300 գր
- խնձոր – 2-3 հատ
- ջուր – 2 բաժակ
- շաքարավազ – 1-2 ճ/գդ
- շաքարի փոշի – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խնձորները կեղևազրկում և կտրատում ենք: Ջուրն ու շաքարավազը եռացնում ենք, խնձորները լցնում մեջը և 4-5 րոպե եռացնում:Խմորը գրտնակում ենք և 2 սմ հաստությամբ երկար շերտեր կտրում: Խնձորները շարում ենք:Զգուշությամբ վարդի նման փաթաթում ենք:Ահա այսպես է ստացվում:Տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20 րոպե:Վարդերը հովացնում ենք, վրան շաքարի փոշի ցանում և մատուցում:
