Բաղադրությունը
- վարսակի փաթիլներ (հերկուլես) – 5 ճ/գդ
- կաթ – 100 մլ + 5 ճ/գդ
- ձու – 1 հատ
- շաքարավազ – ըստ ճաշակի
- կակաո – 3 ճ/գդ
- փխրեցուցիչ – 0,5 թ/գդ
- կաթնաշոռ – 250 գր
- վանիլին – ըստ ճաշակի
- ժելատին – 10 գր
Պատրաստման եղանակը
Բլենդերի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները, 5 ճ/գդ կաթը, ձուն, շաքարավազը, կակաոն և փխրեցուցիչը: Խառնում ենք այնքան, մինչև համասեռ զանգված ստանանք:Լցնում ենք ձևամանի մեջ և 30 րոպեով տեղափոխում ջեռոցը:Բիսկվիթը կիսում ենք, կամ թխում ևս մեկը:Ժելատինը 5 րոպե թրջում ենք սառը կաթի մեջ, կաթնաշոռն ու շաքարավազը բլենդերով խառնում ենք: Կաթը դնում ենք մարմանդ կրակին և անընդհատ խառնելով եռացնում: Այնուհետև կամաց-կամաց լցնում ենք կաթնաշոռային զանգվածի մեջ և կրկին բլենդերով խառնում:Ձևամանի մեջ դնում ենք բիսկվիթի առաջին շերտը, լցնում կրեմը և ծածկում երկրորդով: 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարան:Տորթը կտրատում ենք և մատուցում:
