ՖԷԼԷՖԻԼ (Թաամիյէ) Ֆալաֆել

ՖԷԼԷՖԻԼ (Թաամիյէ)

  • 300 գրամ սիսեռ
  • 300 գրամ չոր բակլայ (առանց կեղեւի)
  • 3 հատ խոշոր սոխ
  • 2 գլուխ սխտոր
  • 1 ճիւղ կարոս կամ կէս կապ գինձ կամ ազատքեղ (մաղադանոս)
  • 1 թէյի դգալ քարպոնաթ
  • 1 լիտր ձէթ աղ,
  • քիմիոն
  • կարմիր պղպեղ

Պատրաստութիւն.

Բակլան եւ սիսեռը մէկ օր առաջ առատ ջուրով միասին թրջել: Յաջորդ օրը ջուրէն հանել, լուալ եւ դնել փոս ամանի մը մէջ, սոխերը եւ սխտորները կեղուել եւ կարոսին կամ ազատքեղին հետ սիսեռին եւ բակլային վրան աւելցնել, յետոյ բոլորը միասին միսի մեքենային բարակ չափէն անցնել, վրան քիչ մը աղ, համեմներ եւ մէկ ապուրի դգալ քարպոնաթ աւելցնել եւ խառնել:

10 վարյկեան հանգչեցնելէ ետք, ֆէլէֆիլի յատուկ գդալի մէջ լեցնել եւ տաք ձէթին մէջ իջեցնելով տապկել. երկու կողմերն ալ կարմրելէն ետք ամանի մը մէջ դնել եւ սեղան ղրկել:

Հետը տալ եղունգի մեծութեամբ մանրուած լոլիկ, անանուխ, հազարի տերեւ եւ թահինով պատրաստուած թարաթուր:

——-

ԹԱՐԱԹՈՒՐ

  • 200 գրամ շիրիկ (թահին)
  • 200 կրամ պարզ ջուր
  • 150 կրամ լիմոնի հիւթ
  • 3 պճեղ սխտոր եւ քիչ մը աղ

Պատրաստութիւն

Շիրիկը դնել փոս ամանի մը մէջ, վրան ծեծուած սխտորը, քիչ մը աղ եւ 200 կրամ ջուրը աւելցնելով՝ հաւկիթ զարնելիք թելով լաւ մը խառնել: Յետոյ լիմոնի հիւթը աւելցնել եւ խառնել: Մածունի թանձրութիւն կ’ունենայ: Կարելի է մէջը մանրուած ազատքեղ եւ վերը յիշուած եղունգի մեծութեամբ լոլիկներն ալ դնել:

*Եթէ ֆէլէֆիլի յատուկ դգալ չունիք կարելի է սովորական դգալ օգտագործել կամ ձեռքով կլորցնել եւ տապկել:

Բարի ախորժակ

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք