Բաղադրությունը
- Խմորի համար՝
- ձու – 1 հատ
- կարագ – 80գր
- շաքարի փոշի – 100գր
- կակաո – 3ճ/գդ
- կաթ – 100մլ
- ալյուր – 130գր
- փխրեցուցիչ – 1թ/գդ
- վանիլին – 1/2թ/գդ
Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 150մլ
- շաքարի փոշի – 4ճ/գդ
Պատրաստման եղանակը
Կարագը նախապես հանել սառնարանից, որպեսզի փափկի սենյակային ջերմաստիճանում: Առանձին ամանների մեջ խառնել կակաոն և ալյուրը, ապա փխրեցուցիչը և վանիլինը:Կարագը հարել շաքարի փոշու հետ մինչև կրեմանման դառնալը, ապա ավելացնել ձուն, կրկին հարել:Մաս առ մաս ավելացնել կակաոյի հետ խառնած ալյուրը, ապա կաթը: Հարել մինչև միատարր զանգվածի առաջացումը:Գդալի կամ հրուշակեղենի պարկի միջոցով խմորը լցնել պեգամենտային թղթով պատված տապակի վրա:Թխել 10-12րոպե 180աստիճանում:Կրեմի պատրաստման համար հարել սերուցքը շաքարի փոշու հետ մինչև պինդ փրփուրի առաջացումը: Կրեմով պատել առաջին թխվածքաբլիթը, ապա ծածկել երկրորդ թխվածքաբլիթով:
