Շոկոլադով և բանանով տորթ

Բաղադրությունը

Շոկոլադե շերտի համար՝

  • շոկոլադ սև – 250գր
  • կարագ – 170գր
  • կակաո – 3ճ/գդ
  • ալյուր – 5ճ/գդ
  • ձու – 3 հատ
  • շաքարավազ – 4ճ/գդ

Բանանով և կաթնաշոռով շերտի համար՝

  • կաթնաշոռ – 200գր
  • ձու – 2 հատ
  • բանան – 2 հատ
  • շաքարավազ – 2ճ/գդ

Պատրաստման եղանակը

Շոկոլադե շերտ: Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը և կարագը մինչև միատարր դառնալը:Ձուն հարում ենք շաքարավազի հետ 5րոպեից ոչ ավել: Ալյուրը խառնում ենք կակաոյի հետ:
Հարված ձվին ավելացնում ենք շոկոլադը,ապա ավելացնում ալյուրը կակաոյի հետ և լավ խառնում մինչև միատարր դառնալը:
Կաթնաշոռով շերտ: Բլենդերում խառնում ենք կաթնաշոռը, ձուն, շաքարավազը և բանանը մինչև միատարր դառնալը:
Ձևամանը պատում եք բուսայուղի բարակ շերտով: Սկզբում լցնում ենք շոկոլադե զանգվածը բարակ շերտով: Այնուհետև տեղ-տեղ լցնում կաթնաշոռով շերտը:Խմորի վրա լուցկու չոփով զգուշությամբ կատարում ենք մի քանի ալիք: Գործողությունների նույն հերթականությամբ ավելացնում ենք խմորի մնացած մասը:Եփում ենք ջեռոցում 30-45րոպե 175աստիճանում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք