Բաղադրությունը
սունկ շամպինիոն – 500 գր
սերուցք 30-35% յուղայնությամբ – 300 մլ
կարագ – 2 ճ/գդ
ալյուր – 3 ճ/գդ
ձիթայուղ – 2 ճ/գդ
սխտոր – մի պճեղ
աղ – ըստ ճաշակի
պղպեղ սև – ըստ ճաշակի
ծիտրոն – 1-2 ճյուղ
Պատրաստման եղանակը
Շամպինիոնները հոսող ջրով արագ լվանում ենք, ոտիկներն ու գլխիկներն առանձնացնում: Ոտիկները մանրացնում ենք, գլխիկները սկավառակաձև կտրատում:Մանրացրած ոտիկները լցնում ենք 1 լ սառը ջրով կաթսայի մեջ, ավելացնում մի ճյուղ ծիտրոն, մի պճեղ չմաքրած սխտոր: Եփում ենք փակ կափարիչով, եռման պահից սկսած հաշվելով 30 րոպե:Մեծ թավայի մեջ տաքացնում ենք ձիթայուղի մեկ երրորդ մասը, մեջը լցնում ենք գլխիկները, աղ ենք ցանում և փակ կափարիչով տապակում 5 րոպե: Սնկերը ջուր են դուրս տալիս, որը պետք է լցնել կաթսայի մեջ, որտեղ ոտիկներն են եփվում: Ավելացնում ենք մնացած ձիթայուղն ու շարունակում տապակել ևս 10 րոպե:
Տապակած գլխիկները կաթսայի մեջ լցնում ենք ապուրը եփելու ժամանակը լրանալուց 5 րոպե առաջ: Ծոթրինն ու սխտորը հանում ենք, մոտ 1 բաժակ արգանակ վերցնում ու պահում:Կարագը թավայի մեջ հալեցնում ենք, ալյուրն անընդհատ խառնելով բովում 3-4 րոպե:Ձեռքի հարիչով անընդհատ խառնելով՝ քիչ-քիչ լցնում ենք մի կողմ դրած արգանակը: Պետք է ստացվի թթվասերի նման խառնուրդ: Անհրաժեշտության դեպքում արգանակ ենք ավելացնում ու մարմանդ կրակին եփում 7-10 րոպե, մինչև խտանալը:
Ապուրը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում թանձրուկն ու տրորում այնքան, մինչև ստացվի կրեմանման զանգված:Ապուրը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին, եռալուն պես ավելացնում սերուցքը: Խառնում ենք, տաքացնում՝ թույլ չտալով եռալ:Համեմում ենք աղով ու պղպեղով:Մատուցում ենք տաքացրած ափսեների մեջ լցրած:
