Բաղադրությունը
- ձու – 3 հատ
- ալյուր – 80 գր
- փխրեցուցիչ – 20 գր
- կակաո – 20 գր
- շաքարավազ – 220 գր
- ջուր – 310 մլ
- նարինջ – 0.5 հատ
- կոնյակ – 2 ճ/գդ
- շոկոլադ սև – 150 գր
Պատրաստման եղանակը
Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք, սպիտակուցներին ավելացնում ենք 120 գր շաքարավազը և լավ հարում:
Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում դեղնուցներն ու խմոր հունցում: Կամաց-կամաց ավելացնում ենք նաև սպիտակուցները:
Բիսկվիթը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:Պատրաստում ենք օշարակը: 200 մլ ջուրն ու 100 գր շաքարավազը դնում ենք կրակին և խառնելով եռացնում: Զանգվածի մեջ լցնում ենք նարնջի հյութն ու կեղևը, խառնում ենք և թողնում հովանա: Այնուհետև ավելացնում ենք կոնյակը:
Բիսկվիթը 2 հավասար մասերի ենք բաժանում և տոգորում ենք օշարակով:
Պատրաստում ենք կրեմը: Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք, այնուհետև ավելացնում 90 մլ ջուրը: Այս ամենից հետո ամանը դնում ենք սառույցով ամանի մեջ և խառնում այնքան, մինչև զանգվածը թանձրանա:Առաջին բիսկվիթի վրա լցնում ենք կրեմն ու դնում երկրորդ շերտը:Շոկոլադը հալեցնում ենք և լցնում տորթի վրա: Մի փոքր շոկոլադ էլ քերիչով քերում ենք և զարդարում տորթը:
