Բաղադրությունը
- կաթ – 350 մլ
- շաքարավազ – 180 գր
- թխվածքաբլիթ – 500 մլ
- ձու – 1 հատ
- կարագ – 200 գր
- ալյուր – 1 ճ/գդ
- օսլա (крахмал) – 1 ճ/գդ
- վանիլին – 1 պտղունց
- կակաո – 1 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Ձուն և շաքարավազը լավ հարում ենք և ավելացնում ալյուրն ու օսլան: Այնուհետև ավելացնում ենք տաք կաթն ու վանիլինը և կրեմը 10 րոպե տաքացնում ենք՝ անընդհատ խառնելով: Կրեմը հովացնում ենք, մեկ այլ ամանի մեջ հարում ենք կարագը, մեջը լցնում կրեմը և 10-15 րոպեով տեղափոխում սառնարան:Մատուցվող ամանի մեջ 2 շարքով շարում ենք թխվածքաբլիթները և կրեմ քսում: Այնուհետև կրկին շարում ենք թխվածքաբլիթներ և վրան կրեմ քսում: Գործողությունը կրկնում ենք այնքան, մինչև կրեմն ու թխվածքաբլիթները վերջանան: Վերջին շերտին կրեմ ենք քսում և 15 րոպեով տեղափոխում սառնարան: Ժամանակը լրանալուն պես տորթը հանում ենք սառնարանից, վրան կակաո ցանում և մատուցում:Ահա և վերջ:
