Բաղադրությունը
Շերտերի համար՝
- ձու – 2 հատ
- մեղր – 4 ճ/գդ
- շաքարավազ – 150 գր
- կարագ – 50 գր
- սոդա – 1.5 թ/գդ
- ալյուր – 350-400 գր
- կաթ – 2 ճ/գդ
Կրեմի համար՝
- սպիտակաձավար – 4 ճ/գդ
- շաքարավազ – 160 գր
- կիտրոն – 1 հատ (կեղև)
- հյութ կիտրոնի – 1 հատ
- կարագ – 100 գր
- կաթ – 200 մլ
- Ջնարակի համար՝
- շաքարավազ – 6 ճ/գդ
- կաթ – 2 ճ/գդ
- կակաո – 1 թ/գդ
- կարագ – 50 գր
Ինչպես նաև՝
- ռոմ – ըստ ճաշակի
- նուշ – ըստ ճաշակի
- կարագ – 30 գր
- շաքարի փոշի – 30 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք շերտերը: 2 ձուն, 3 ճ/գդ մեղրն ու 150 գր շաքարավազը գոլորշու վրա լավ հարում ենք, այնուհետև ավելացնում ենք 50 գր կարագը, կաթը, սոդան և կրկին հարում:Ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:Խմորը գնդում ենք, մասերի բաժանում և գրտնակում: Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:Պատրաստում ենք կրեմը: Կաթը եռացնում ենք, ավելացնում կարագը և լավ խառնում: Այնուհետև ավելացնում ենք շաքարավազը և սպիտակաձավարը: Եռալուց հետո զանգվածը թանձրանում է, որի ժամանակ ավելացնում ենք կիտրոնահյութն ու կիտրոնի կեղևը:
Շերտերը տոգորում ենք ռոմով:Այնուհետև լցնում ենք կրեմը:Շաքարի փոշին հարում ենք կարագի հետ և կրեմապատում տորթի վերին շերտը:Պղպջակավոր պոլիէթիլենային թաղանթը դնում ենք տորթի վրա և 15 րոպեով տեղափոխում սառնարան:Այնուհետև հանում ենք թաղանթը և անցքերի մեջ մեղր լցնում:Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ և մարմանդ կրակին հալեցնում: Տորթի կողքերը ջնարակապատում ենք և վրան մանրացրած նուշ ցանում:
