Բաղադրությունը
- խտացրած կաթ եփված – 300 գր
- ժելատին – 30 գր
- կարագ – 160 գր
- ընկույզ – 40 գր
- թխվածքաբլիթ – 250 գր
- կաթնաշոռ – 750 գր
- ջուր – 70 մլ
- շոկոլադ սև – 70 գր
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթներն ու ընկույզները բլենդերով փշրանքի ենք վերածում: Կարագը հալեցնում ենք, լցնում զանգվածի մեջ և լավ խառնում:Ձևամանը յուղաթղթապատում ենք, խմորը լցնում և ձեռքերով տարածում՝ բարձր կողքեր ձևավորելով: Այս ամենից հետո ձևամանը 30 րոպեով տեղափոխում ենք սառնարան:Ժելատինի վրա սառը ջուր ենք լցնում և թողնում, որ մի քիչ ուռչի: Կաթնաշոռն ու եփած խտացրած կաթը լցնում ենք բլենդերի մեջ և խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք: Զանգվածից մի գդալ լցնում ենք ժելատինով զանգվածի մեջ, մի քանի վայրկյանով տեղափոխում սառնարան և լցնում ենք կաթնաշոռային զանգվածի մեջ: Չիզքեյքը լցնում ենք խմորի մեջ և ողջ գիշեր թողնում սառնարանում:Չիզքեյքի վրա շոկոլադ ենք քերում, հանում ձևամանից և մատուցում:
