Բաղադրությունը
- սունկ 200 գրամ
- հազարի տերևներ 5 ցողուն
- ծնեբեկ 1 փունջ
- կարմիր պղպեղ 1 հատ
- լոլիկ 1 հատ
- սոխ 1 գլուխ
- կիտրոն 0,5 հատ
- ձեթ 2 ճաշի գդալ
- քունջութի սերմեր 1 ճաշի գդալ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ծնեբեկի ցողունի կոշտ մասերը հեռացնել, ցողունի ներքևի մասը բանջարեղենի դանակով զգուշորեն կլպել: Տապակի մեջ 1 ճ.գդալ բուսայուղ տաքացնել, 4 մասի կտրած սունկը ուժեղ կրակի վրա խառնելով տապակել` մինչև գեղեցիկ ոսկեգույն դառնան, ավելացնել 2.5-3 սմ չափով կտրտած ծնեբեկը, տապակել ևս 5 րոպե, համեմել աղ ու պղպեղով, թողնել սառչի: Սոխը բարակ կիսաօղակների կտրտել, սառը ջրով ողողել, որպեսզի արանքներում եղած ավազը մաքրվի, ջրքամել: Պղպեղը մաքրել, բարակ շերտատել, ավելացնել խոշոր պատառոտած մարոլը, սառած սունկն ու ծնեբեկը: Սոուս պատրաստելու համար` միասին հարել կիտրոնի հյութն ու ձիթայուղը, համեմել աղ ու պղպեղով, լցնել աղցանի վրա, խառնել և մատուցել:
