Բաղադրությունը
- եգիպտացորեն
- հազարի տերևներ
- խեցգետնի ձողիկներ
- վարունգ
- ձու
- ձիթապտուղ
- կաղամբ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հազարը խոշոր կտորների վերածել: Կաղամբը մանրացնել, ծովախեցգետնի ձողիկները նույնպես կտրատել և լցնել հազարի վրա: Վարունգը խոշոր կտրատել: Ավելացնել նաև եգիպտացորենը, աղ, բուսայուղ, պղպեղ լցնել, խառնել: Ձուն ձվածեղ անել, մանրացնել և դրանով զարդարել աղցանը:
