Բաղադրությունը
- բրոկկոլի 1 գլուխ
- դդում 300 գրամ
- նուշ 0.5 թեյի բաժակ
- քիմիոն 0.5 թեյի գդալ
- համեմի սերմ
- կիտրոն 0.5 հատ
- ձեթ 3 ճաշի գդալ
- համեմ 0.5 փունջ
- սոյայի սոուս
Պատրաստման եղանակը
Նուշը տաք ջրով թրջել, կլպել: Հարիչի բաժակի մեջ լցնել քիմիոնը, համեմի սերմը, կիտրոնի հյութը, 2 ճաշի գդալ ձիթայուղը, միասին հարել՝ մինչև համասեռ զանգված ստացվի: Դդումը մաքրել, լոբու հատիկի չափի կտրտել, բրոկոլին կտրտել նույն չափի: Տապակի մեջ քիչ ձիթայուղ լցնել, բրոկոլին և դդումը միասին 5 րոպե տապակել, ավելացնել մաքրած և կիսած նուշը, չիլի պղպեղը, տապակել 3-4 րոպե, ապա լցնել սոուսը, մարմանդ կրակին շարունակել տապակել՝ մինչև բանջարեղենը պատրաստ լինի, մի քիչ սոյայի սոուս լցնել, թողնել հեղուկը գոլորշիանա և մատուցել:
