Հնդկական կոնֆետ «Բուրֆի»

Բաղադրությունը

  • կարագ – 200 գր
  • շաքարավազ – 200 գր
  • վանիլին – 20 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ – 225 մլ (կամ թթվասեր)
  • կաթի փոշի – 450 գր
  • հնդկական ընկույզ – զարդարելու համար

Պատրաստման եղանակը

Տարայի մեջ խառնում ենք կարագը, շաքարավազը և վանիլինը: Դնում ենք կրակին, խառնելով եփում այնքան, մինչև շաքարավազը լրիվ լուծվի: Ավելացնում ենք սերուցքը, հասցնում եռման ու եփում ևս 5 րոպե: Լցնում ենք կաթսայի մեջ և սպասում գոլանա:
Փոքր-ինչ խորը ուղղանկյուն ձևամանի մեջ ձիթայուղած սննդային թաղանթ ենք փռում, որպեսզի հետո պնդացած բուրֆին հանելը հեշտ լինի:
Հովացած խառնուրդի մեջ լցնում ենք կաթի փոշին (կարելի է սկզբույմ լցնել կեսը, մնացածն ավելացնել հարելու ընթացքում) և հարիչով մի քանի րոպե հարում, մինչևզանգվածը խտանա, ու հարելը դժվարանա:Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ: Զանգվածը չպետք է ծորա: Թաց ձեռքով բուրֆին հավասարեցնում ենք, դանակով խնամքով գծեր անում, որոնցով հետո պետք է կտրվի կոնֆետը: Ստացված քառակուսիներից յուրաքանչյուրի մեջ դնում ենք հնդկական ընկույզը: Տեղափոխում ենք սառնարանն ու պահում առնվազն 6 ժամ:Թաղանթի ծայրերից ձգելով՝ ձևամանից հանում ենք սառած ու պնդացած բուրֆին, նշած գծերով կտրում կոնֆետները: Քաղցրավենիքը պետք է պահել սառնարանում:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք