Բաղադրությունը
- Պանիր՝ 150 գ
- Ծովախեցգետնի ձողիկներ՝ 200 գ
- Ձու՝ 3 հատ
- Մայոնեզ՝ 300 գ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- Աղի կրեկեր՝ 150 գ
Պատրաստման եղանակը
Կրեկերը, քերած պանիրը, ծովախեցգետնի կտրատած ձողիկները, մանր կտրատած ձուն, մայոնեզը, աղը և պղպեղը միասին շատ լավ խառնել։ Ստացված զանգվածը լցնել սննդային թաղանթով պատված տարայի մեջ, լավ սեղմել, որպեսզի ստանա ամանի ձևը և մի քանի ժամով դնել սառնարան։ Այնուհետև թաղանթից բռնելով զգուշությամբ հանել տարայից, վրան քսել մի փոքր մայոնեզ և զարդարել։ Զարդարման համար կարող եք օգտագործել թարմ կանաչի, քերած ցանկացած բանջարեղեն, մանր կտրատած ծովախեցգետնի ձողիկներ և այլն։
