Բաղադրությունը
- Մեծ նարինջ՝ 1 հատ
- Եփած հավ՝ 150 գր
- Ընկույզ՝ ½ բաժակ
- Չորացրած բալ (կամ լոռամիրգ)՝ ½ բաժակ
- Մայոնեզ (բնական յոգուրտ)՝ 60 մլ
- Քերիչով անցկացրած պինդ պանիր
- Հազարի տերևներ
- Աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը
Բաժանել նարինջը 2 մասի: Զգուշորեն առանձնացնել պտղամիսը կեղևից և բաժանել խորանարդիկների: Կտրատել հավը և մանրացնել ընկույզը, ավելացնել չորացրած բալ կամ լոռամիրգ: Իրար խառնել բոլոր բաղադրիչները և ավելացնել մայոնեզ (կամ բնական յոգուրտ), կարող եք վերցնել նաև ձեր սիրելի սոուսը: Լցնել աղցանը նարնջի կեղևի մեջ և մատուցել հազարի ու սոուսի հետ:
