Բաղադրությունը
Շերտերի համար՝
- ալյուր – 450-550 գր
- կարագ – 400 գր
- ձու – 1 հատ
- կոնյակ – 50 մլ
- ջուր – 150 մլ
- աղ – 1 պտղունց
Կրեմի համար՝
- խտացրած կաթ – 1 բանկա
- կարագ – 200 գր
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք շերտերը: Ամանի մեջ լցնում ենք ալյուրը, մեջը քերում 200 գր կարագը և ձեռքերով տրատորում: Այնուհետև լցնում ենք ձուն, մի փոքր աղ ցանում և խմորը հունցում: Վերջում ավելացնում ենք կոնյակն ու ջուրը ու խմորը գնդում: Խմորը փաթաթում ենք պոլիէթիլենային թաղաթով և 3 ժամով տեղափոխում սառնարան:
Խմորը 10-12 մասերի ենք բաժանում, գրտնակում և շրջանաձև կտրում: Այնուհետև դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, պատառաքաղով ծակծկում և նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում մինչև ոսկեգունելը: Այդպես վարվում ենք բոլոր խմորների հետ:Պատրաստում ենք կրեմը: Ամանի մեջ լցնում ենք կարագն ու խտացրած կաթը և լավ հարում: Կրեմը քսում ենք շերտերին, այնուհետև տորթն ամբողջությամբ կրեմապատում:Շերտերի ավելցուկները մանր փշրանքների ենք վերածում և լցնում տորթի վրա: 4-5 ժամով տորթը տեղափոխում ենք սառնարան և մատուցում:
