Բաղադրությունը
- լոլիկ – 2 հատ
- սխտոր – 1-2 պճեղ
- սոխ – 1 գլուխ
- ընկույզ – 50 գր
- ձիթայուղ – ըստ ճաշակի
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք, վրան եռացրած ջուր լցնում և թողնում ենք 5 րոպե: Այնուհետև ջուրը քամում ենք, սխտորն ու ընկույզները ճզմում ենք, իսկ լոլիկները՝ կտրատում: Աղցանի բոլոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ըստ ճաշակի ձիթայուղ, աղ, պղպեղ և լավ խառնում ենք:
