Բաղադրությունը
- ձիթայուղ – 50 մլ
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 5 պճեղ
- պղպեղ սև – 2 պտղունց
- լոլիկ – 400 մլ (հյութի մեջ)
- ջուր – 100 մլ
- աղ – ըստ ճաշակի
- ռեհան – 2 ճ/գդ
- կարագ – 40 գր
- պանիր պարմեզան – 50 գր
- նրբերշիկ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխն ու սխտորը մանրացնում և ձիթայուղով տապակում ենք և ավելացնում ենք կարմիր պղպեղը։Այնուհետև լոլիկը ձեռքերով ճզմում ենք, հյութի հետ լցնում տապակի մեջ և ավելացնում աղն ու ջուրը։ Լավ խառնում ենք, ավելացնում կտրատած ռեհանը։Սպագետտին եփում ենք։Լցնում ենք սոուսի մեջ, վրան քերած պարմեզան ու մի կտոր կարագ լցնում։Նրբերշիկները տապակում ենք և լցնում սպագետտիյի վրա։Լցնում ենք ափսեի մեջ և զարդարում քերած պարմեզանով։
