Բաղադրությունը
- ալյուր – 350 գր
- կակաո – 100
- աղ – 0.5 թ/գդ
- ձու – 4 հատ
- շաքարավազ – 200-250 գր
- թթվասեր – 70 գր
- փխրեցուցիչ – 0.5 թ/գդ
- կարագ – 3 ճ/գդ
- Ջնարակի համար՝
- շաքարի փոշի – 240 գր
- կաթ – 3 ճ/գդ
- վանիլին – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Ալյուրը, կակաոն, աղն ու փխրեցուցիչը լցնում ենք ամանի մեջ և խառնում: Մեկ այն ամանի մեջ հարում ենք ձվերը, թթվասերը, կարագն ու շաքարավազը: Այնուհետև զանգվածները միացնում ենք, խառնում և 1-3 ժամով տեղափոխում սառնարան:Ալրապատ սեղանին գրտնակում ենք խմորը 1 սմ հաստությամբ:Այնուհետև փոքր գնդերի ենք բաժանում (եթե գնդիկները շատ փափուկ են, կարող ենք դնել յուղաթղթապատ ձևամանի մեջ և մի քանի րոպեով տեղափոխել սառցախցիկ):Բուսայուղը թավայում 190 աստիճան տաքացնում ենք և 1-2 րոպեով քացրաբլիթները տապակում: Այնուհետև քաղցրաբլիթները դնում ենք անձեռոցիկների վրա և չորացնում:Պատրաստում ենք ջնարակը: Բոլոր բաղադրիչները հարում ենք և ստանում թանձր զանգված: Քաղցրաբլիթները թաթախում ենք ջնարակի մեջ և մի քանի րոպե թողնում չորանան:
