Բաղադրությունը
- բազուկ – 500 գր
- ձու – 2 հատ
- վարունգ մարինացված – 1 հատ
- սխտոր – 3 պճեղ
- մայոնեզ – 2 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բազուկը խաշում ենք և քերիչով անցկացնում: Այնուհետև ավելի փոքր քերիչով անցկացնում ենք ձվերը, իսկ վարունգը՝ բարակ կտրատում: Վերջում ավելացնում ենք ճզմած սխտորը, մայոնեզը, աղն ու պղպեղը և աղցանը խառնում ենք:Ահա և վերջ: Աղցանին ուղղանկյան տեսք ենք տալիս և մատուցում:
