Բաղադրությունը
- միս խոզի – 250 գր
- միս տավարի – 250 գր
- սոխ – 1 գլուխ
- սխտոր – 2-4 պճեղ
- կարտոֆիլ – 2 հատ
- կոճապղպեղ (имбирь) – 2 թ/գդ
- կոնյակ – 50 մլ
- բուսայուղ – 4 ճ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխը շատ մանր կտրատում ենք, իսկ սխտորը՝ ճզմում: Կարտոֆիլն ու կոճապղպեղն անցկացնում ենք քերիչով:Մսերն աղնում ենք, ավելացնում մնացած բաղադրիչները և լավ խառնում ենք: Մի քանի րոպե թողնում ենք զանգվածը հանգստանա: Ձեռքերով կոտլետներ ենք ձևավորում և բուսայուղապատ թավայում յուրաքանչյուր կողմից 5-6 րոպե տապակում ենք: Ահա և վերջ:
