Բաղադրությունը
Խմորի համար`
- ալյուր – 2,5 բաժակ
- աղ – 0,5 թ/գդ
- շաքարավազ – 1 թ/գդ
- կարագ – 225 գր
- ջուր – 1/4 բաժակ
- Լցոնի համար՝
- բալ – 2 բաժակ
- շաքարավազ – 1/4 բաժակ
- օսլա (крахмал) եգիպտացորենի – 1 ճ/գդ
- ջուր – 1 ճ/գդ
- պանիր մասկարպոնե – 150 գր
- շաքարի փոշի – 2 ճ/գդ
Ինչպես նաև՝
- ձվի սպիտակուց – 1 հատ
- կաթ – 2 ճ/գդ
- շաքարավազ – վրան ցանելու համար
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք ալյուրը, աղն ու շաքարավազը: Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած շատ սառը կարագը: Զանգվածը մանրացնում ենք, որպեսզի ստացվեն խոշոր փշուրներ: Ավելացնում ենք սառը ջուրը, խառնում մինչև այն պահը, երբ խմորի մեջ սկսում են գնդիկներ ձևավորվել: Խմորը գնդում ենք, տափակացնում ու 1 ժամով դնում սառնարանը:
Պատրաստում ենք լցոնը: Բալը կորիզահան ենք անում, լցնում փորքր կաթսայի մեջ և ավելացնում շաքարավազը, օսլան ու ջուրը:
Դնում ենք կրակին, հասցնում եռման ու պարբերաբար խառնելով եփում 5 րոպե: Կրակից վերցնում ենք, թողնում հովանա:
Մասկարպոնեն խառնում ենք շաքարի փոշու հետ:Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան:
Սառեցրած խմորը դնում ենք երկու շերտ յուղաթղթի արանքում և գրտնակում: Խմորից սրտիկներ կամ այլ ֆիգուրներ ենք կտրում: Ֆիգուրները դնում ենք ջեռոցի տապակի մեջ, իսկ դրանց մեջտեղում լցնում պանրի զանգվածն ու բալով լցոնը:
Ֆիգուրների վրա դնում ենք երկրորդ շերտ խմորը և եզրերը պատառաքաղով սեղմում: Այնուհետև սպիտակուցն ու կաթը թեթևակի հարում ենք և այդ զանգվածը քսում ֆիգուրների երեսին: Դե իսկ վերջում ավելացնում ենք շաքարավազը և թխում 10-15 րոպե, մինչ ոսկեգունելը:Բարի ախորժակ:
