Բաղադրությունը
- նեխուր – 150 գր(արմատ)
- սոխ կանաչ – 35 գր
- մանդարին – 2 հատ
- պանիր – 150 գր
- հավի բուդ – 1 հատ
- մայոնեզ – 2 ճ/գդ
- ընկույզ – 35 գր
- ձու – 2 հատ
Մսի համար՝
- մեղր – 1 ճ/գդ
- սոյայի սոուս – 2 ճ/գդ
- բուսայուղ – 2 ճ/գդ
- հյութ կիտրոնի – 1 թ/գդ
- աղ – 2 պտղունց
- պղպեղ սև – 2 պտղունց
- ընկույզ – 35 գր
Խմորի համար՝
- ջուր – 25 մլ
- կաթ – 25 մլ
- կարագ – 25 գր
- ալյուր – 25 գր
- աղ – 1 պտղունց
- ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
Սկզբի համար պետք է բուդը մարինացնենք։ Մարինադի համար տարայի մեջ լցնում ենք մեղրը, սոյայի սոուսը և բուսայուղը, այնուհետև ավելացնում ենք կիտրոնահյութը, պղպեղը և աղը։
Հավի բուդը կաշվեհան ենք անում և 1 ժամով դնում մարինադի ջրի մեջ (ժամանակ առ ժամանակ շրջում ենք բուդը մի կողմից մյուս կողմ)։
Մարինացված բդի վրա բոլոր կողմերից ընկույզ ենք ցանում, փաթաթում փայլաթիթեղի մեջ և 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ 25 րոպե եփում։
Այդ ընթացքում նեխուրի արմատը անցկացնում ենք մանր քերիչով։Մանդարինի կեղևն ու թաղանթը հեռացնում ենք և կտորների բաժանում։
Ձուն եփում ենք, դեղնուցներն ու սպիտակուցները առանձնացնում։ Սպիտակուցները անցկացնում ենք մանր քերիչով (կամ էլ ավելի հեշտ կլինի մանր կտրատել)։
Խառնում ենք մայոնեզը, ձուն և կանաչ սոխը։
Սոուսի մեջ ավելացնում ենք նաև աղացած ընկույզը։Նեխուրը, ձվի սպիտակուցներն ու ընկույզով սոուսը միացնում ենք իրար։
Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով։
Բուդը 25 րոպե եփելուց հետո հանում ենք ջեռոցից, փայլաթիթեղը բացում ենք, բուդի վրա լցնում մնացած մարինադը և գրիլի վրա 8-10 րոպե կարմրացնում։
Սառելուց հետո բուդը մասերի ենք բաժանում այնպես, որ յուրաքանչյուր կտորի վրա ընկույզի շերտ լինի։Աղցանամանի մեջ ենք դնում բուդը և մանդարինը։
Վրայից լցնում ենք ընկուզա-նեխուրային շերտը։
Այնուհետև լցնում ենք քերած պանիրը։
Խմորի համար կաթսայում միացնում ենք կաթը, աղը, կարագը և ջուրը, գոլորշու վրա տաքացնում ենք այնքան մինչև լուծվի, այնուհետև ավելացնում ենք ալյուրը և առանց կրակից հանելու 2-3 րոպե խառնում։ Պետք է ստանանք առաձգական համասեռ զանգված։ Թողնում ենք 3-4 րոպե, որ սառչի և ավելացնում ենք 1 հատ ձու։Գեղեցիկ կարապներ ստանալու համար եփված խմորը լցնում ենք փոքր կլոր անցքով խոհարարական ներարկիչի մեջ։ Եթե ներարկիչ չունենք, կրեմը լցնում ենք պոլիէթիլենային փաթեթների մեջ և ծայրը կտրում։ Խմորը թևերի, պոչի և վզի տեսքով լցնում ենք յուղաթղթի վրա և թխում 15-18 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։Աղցանի յուրաքանչյուր բաժինը կարապի տեսքով զարդարում ենք։
