Բաղադրությունը
- հավի թոք – 300 գր (տապակած)
- ոլոռ կանաչ պահածոյացված – 1/2 բանկա
- ձու – 1 հատ (խաշած)
- հազարի թերթեր – կես կապ
- սոխ – 1 գլուխ
- քացախ խնձորի – 1 թ/գդ
- շաքարավազ – 1 թ/գդ
- աղ – ըստ ճաշակի
- մայոնեզ – ըստ ճաշակի
- ռեհան – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխը կիսաշրջանաձև կտրատում ենք, վրան սառը ջուր լցնում, ավելացնում 1թ/գդ շաքարավազը և 1թ/գդ խնձորի քացախը։Տապակած հավի թոքը կտրատում ենք ոչ մեծ կտորներով։ Ապա վրան ավելացնում ենք ձեռքով մասերի բաժանված հազարի տերևները։Ավելացնում ենք կանաչ ոլոռը և մանրացրած հավի ձուն։Կարող ենք ըստ ճաշակի մայոնեզով համեմել։ Երկու ճաշի գդալը բավական է։ Այժմ կարող ենք աղցանը աղ անել և խառնել։Մատուցելուց առաջ աղցանի վրա մի քիչ մարինացված սոխ և կտրատված ռեհան ենք դնում։ Բարի ախորժակ։
