Բաղադրությունը
Խմորի համար՝
- կաթ – 150 մլ
- ջուր – 150 մլ
- բուսայուղ – 2 ճ/գդ
- ձու – 0.5 հատ
- շաքարավազ – 2 թ/գդ
- աղ – 1 թ/գդ
- ալյուր – 500 գր
- խմորիչ – 1 թ/գդ
Միջուկի համար՝
- պանիր հոլանդական – 200 գր
- կանաչի – կես կապ
- սխտոր – 3 պճեղ
- կարագ – 50 գր
Պատրաստման եղանակը
Միացնում ենք կաթը, ջուրն ու բուսայուղը: Այնուհետև ավելացնում ենք շաքարավզը, աղն ու խմորիչը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այս ամենից հետո կամաց-կամաց ավելացնում ենք 0.5 հատ ձուն ու ալյուրը և խմոր ենք հունցում:
Խմորը գնդում ենք և թողնում տաք տեղում 90 րոպե, որպեսզի հասունանա:Պատրաստում ենք միջուկը: Պանիրը քերում ենք, կանաչին ու սխտորը՝ մանր կտրատում: Կարագը հալեցնում ենք:
Խմորը 50 × 30 չափով գրտնակում ենք, վրան հալեցրած կարագ ենք քսում, ծայրերից 2 սմ թողնում ենք և լցնում միջուկը:Ռուլետանման փաթաթում ենք և հավասար կտորների բաժանում:Կարկանդակների ծայրերը զգուշությամբ փակում ենք:Խմորներն ալրապատում ենք, այնուհետև տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, դանակով բացվածքներ ենք անում և մի փոքր ձեռքով բացում: Գնդերը ձևամանի մեջ թողնում ենք 30 րոպե:Այնուհետև տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 25 րոպե:
