Բաղադրությունը
Միջուկի համար՝
- խոզապուխտ – 100 գր
- պանիր ֆետա – 100 գր
- սոխ – 0,5 գլուխ
- ձիթապտուղ սև – 10 հատ
- լոլիկ – 1 հատ
- պանիր – 80 գր
- աղ – 1/4 թ/գդ
- պղպեղ սև – 1/4 թ/գդ
Խմորի համար՝
- ալյուր – 350 գր
- ջուր – 100 մլ
- խմորիչ – 7 գր
- աղ – 1 պտղունց
- շաքարավազ – 1 ճ/գդ
- կարագ – 4 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Ալյուրն ու աղը խառնում ենք: Առանձին ամանի մեջ լցնում ենք ջուրը, շաքարավազն ու խմորիչը, իսկ վերջում ավելացնում կարագը: Զանգվածները միացնում ենք խմոր հունցում և գնդում: Վերջինս դնում ենք ամանի մեջ և թողնում հասունանա:Պատրաստում ենք միջուկը: Խոզապուխտը, լոլիկն ու սոխը մանր կտրատում ենք, ձիթապտուղները 4 մասի բաժանում, ֆետան փշրում, իսկ պանիրը՝ անցկացնում քերիչով:
Խմորը 2 հավասար մասի ենք բաժանում և 40-45 սմ տրամագծով գրտնակում: Պիցցայի դանակով այսպիսի կտրվածքներ ենք անում:Լցնում ենք միջուկը և աղ ու պղպեղ ցանում: Խմորի միջին մասերը վրա ենք բերում, իսկ ծայրերն եռանկյան տեսք տալիս: Թողնում ենք 10-15 րոպե:Պիցցայի վրա դեղնուց ենք քսում, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 180 աստիճանում թխում 20 րոպե: Ահա և վերջ:
