Բաղադրությունը
Բիսկվիթի համար՝
- ալյուր – 6 ճ/գդ
- շաքարավազ – 6 ճ/գդ
- ձու – 6 հատ
- աղ – 1 պտղունց
- վանիլին – 10 գր
- փխրեցուցիչ – 1 թ/գդ
- սննդի գունանյութ – ըստ ճաշակի
Միջուկի համար՝
- կաթնաշոռ – 600 գր
- թթվասեր – 3 ճ/գդ (30%)
- շաքարավազ – 3 ճ/գդ
- վանիլին – 1 պտղունց
- ժելատին – 1,5 թ/գդ
- ջուր – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք բիսկվիթը: Դեղնուցներն ու սպիտակուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները պահում ենք սառնարանում, իսկ դեղնուցները շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք այնքան, մինչև սպիտակի: Սպիտակուցներն աղի հետ հարում ենք այնքան, մինչև վերածվի կայուն փրփուրի:Սպիտակուցները երեք անգամով խառնում ենք դեղնուցներին՝ թիակը շարժելով ներքևից վերև: Վերջում ավելացնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը և խնամքով խառնում:Խմորը երկու հավասար մասի ենք բաժանում, մեկի մեջ կարմիր ներկ գցում, մյուսի մեջ՝ կանաչ:Տապակի մեջ յուղաթուղթ ենք փռում և 1 թ/գդ բուսայուղ քսում: Մեջտեղում դնում ենք երկտակ ծալված նրբաթիթեղ: Մի կողմում լցնում ենք կանաչ խմորն ու հարթեցնում:Մյուս կողմում լցնում ենք կարմիր խմորը: Նրբաթիթեղը վերցնում ենք և խմորը հարթեցնում:Թխում ենք 190 աստիճանում 15-17 րոպե:Թխված բիսկվիթը դնում ենք սրբիչի վրա՝ յուղաթուղթը դեպի վերև: Հետո խնամքով պոկում ենք յուղաթուղթը:Կարմիր մասից սկսած՝ ռուլետի նման փաթաթում ենք սրբիչի հետ միասին և թողնում հովանա:Պատրաստում ենք միջուկը: Բլենդերով խառնում ենք կաթնաշոռը, թթվասերը, վանիլինն ու շաքարավազը:
