Բաղադրությունը
- կաթնաշոռ – 500 գր (յուղազտված)
- կաթ – 100 մլ (յուղազտված)
- մեղր – 2 ճ/գդ
- կակաո – 2 ճ/գդ
- ժելատին – 15-20 գր
Պատրաստման եղանակը
Ժելատինը լցնում ենք մեկ բաժակ սառը ջրի մեջ և թողնում 30 րոպե, որպեսզի ուռչի: Այնուհետև լցնում ենք կաթը, կակաոն ու մեղրը և մարմանդ կրակին եփում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Վերջում ավելացնում ենք կաթնաշոռն ու զանգվածը լավ խառնում:
Զանգվածը լցնում ենք բլենդերի մեջ և լավ հարում:Այնուհետև սուֆլեն լցնում ենք ձևամանի մեջ և ողջ գիշեր թողնում սառնարանում:
