Բաղադրությունը
- սպանախ 2 փունջ
- ընկույզ 50 գրամ
- համեմ 0.25 փունջ
- մաղադանոս 0.25 փունջ
- սխտոր աղ
- սև պղպեղ
- քացախ 1 թեյի գդալ
- նուռ 1 հատ
Պատրաստման եղանակը
Սպանախի տերևներն ու ցողուններն առանձնացնել: Սպանախի ցողունները տերևներից երկար են եփվում, այդ պատճառով՝ պետք չէ դրանք միաժամանակ գցել կաթսայի մեջ: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, սպանախի ցողունները գցել մեջը, եփել 1-2 րոպե: Ստուգել, եթե ցողունները փափկել են, ավելացնել սպանախի տերևները, եփել 20 վայրկյան, ջրքամել, ողողել սառը ջրով, թողնել ջրքամվեն և սառչեն: Ընկույզը, համեմը, սխտորն ու կարմիր պղպեղը միասին լավ մանրացնել, տրորել, ավելացնել շատ մանր կտրտած համեմն ու մաղադանոսը: Սառած սպանախն ու այս զանգվածը միասին աղալ կամ տաղտակի վրա դանակով ծեծել, որից հետո համեմել աղով և քացախով: Ձևավորել նռան հատիկներով:
