Բաղադրությունը
- հյութ կիտրոնի – 300 մլ
- կիտրոն – 2 կիտրոնի (կեղև)
- շաքարավազ մանր – 300 գր
- ձու – 5 հատ
- կարագ – 200 գր
- ալյուր – 370 գր
- փխրեցուցիչ – 2 թ/գդ
- կարագ – 250 գր
- շաքարավազ – 300 գր
- ձու – 4 հատ
- յոգուրտ դասական – 150 գր
- կիտրոն – 2 թ/գդ (կեղև)
- կաթ – 150 մլ
- օշարակ մրգային – 150 մլ (դեղձի)
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք շերտերը: Կաթսայի մեջ խառնում ենք մաղած ալյուրն ու փխրեցուցիչը:
Փափկացրած կարագն առանձին հարում ենք շաքարավազի հետ, հատ-հատ ավելացնում ձվերը և հարում մինչև փքուն զանգված ստանալը:Ստացված զանգվածը խառնում ենք ալյուրի հետ, ավելացնում յոգուրտը, կիտրոնի կեղևն ու կաթը: Խառնում ենք մինչև համասեռ դառնալը:Խմորը երկու մասի ենք բաժանում, լցնում երկու բացվող 20 սմ տրամագիծ ունեցող ձևամանների մեջ:30 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում, այնուհետև հանում ենք ու ցանցի վրա հովացնում: Թխված, հովացած շերտերը 2 մասի ենք բաժանում և ստանում 4 շերտ:Պատրաստում ենք քուրդը: Երկու կիտրոնի կեղևը քերում ենք և կիտրոնի հյութի հետ լցնում կաթսայի մեջ: Լցնում ենք մանր շաքարավազը, ավելացնում ձվերն ու կտոր-կտոր՝ կարագը: Դնում ենք գազօջախին, հասցնում եռման ու խառնելով մարմանդ կրակի վրա 15 րոպե եփում:Քուրդն անմիջապես անցկացնում ենք մաղով, լցնում կաթսայի մեջ, թաղանթով ծածկում ու տեղափոխում սառնարան:Շերտերը տոգորում ենք օշարակով և ամեն մի շերտի վրա քուրդ քսում:Վերջին շերտի վրա լցնում ենք մնացած քուրդը՝ այնպես, որ տորթի կողքերից ծորա: Տորթը զարդարում ենք ըստ ճաշակի:Թողնում ենք 2 ժամ, որից հետո արդեն կարելի է մատուցել:
