Բաղադրությունը
- 1 բաժակ մանր բլղուր
- 1 կապ ավելուկ
- 1 հատ գլուխ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- 100 գրամ ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
1․Մանր բլղուրը լվանալ, վրան լցնել եռացրած ջուր այնքան, որ ծածկի բլղուրը։ Թողնել 20-30 րոպե։Այս ընթացքում բլղուրը ամբողջովին կներծծի ջուրը։
2․Ավելուկը մկրատով կտրատել, վրան լցնել գոլ ջուր, թողնել 15 րոպե, ապա քամել և եփել աղ արած եռացող ջրում։ Պատրաստի ավելուկը ջրքամել։
3․Ձեթը տաքացնել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխը, տապակել 3 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած սխտորը։ Շարունակել ևս մեկ րոպե, ապա ավելացնել բլղուրը և ավելուկը։ Անհրաժեշտության դեպքում համեմել աղով։ Եփել ևս երկու րոպե և վերցնել կրակի վրայից։ Մատուցել տաք վիճակում։
Բարի ախորժակ
