Բաղադրությունը
- հավի ֆիլե – 800 գր
- սոխ – 1 գլուխ
- բուսայուղ – 2 ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 150 մլ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պեստոյի համար՝
- ռեհան – մեկ կապ
- սխտոր – 1 պճեղ
- ընկույզ – 15 գր
- ձիթայուղ – 30 մլ
Պատրաստման եղանակը
Հավի ֆիլեն խորանարդաձև կտրատում ենք, այնուհետև կտրատում ենք նաև սոխը: Ուժեխ կրակին, բուսայուղով տապակում ենք հավի ֆիլեները և տեղափոխում ափսեի մեջ: Այնուհետև մոտ 7 րոպե տապակում ենք նաև սոխը, լցնում ենք հավի ֆիլեն ու 150 մլ ջուրը և եփում ենք բաց կափարիչով մոտ 10 րոպե: Ժամանակը լրանալուն պես լցնում ենք սերուցքը, աղ ու պղպեղ ենք ցանում և եփում ևս 5 րոպե:Պատրաստում ենք Պեստոն: Ռեհանը, ընկույզները, սխտորն ու ձիթայուղը բլենդերով հարում ենք, լցնում ենք հավի ֆիլեյի վրա և մատուցում:
